eng / հայ
Picasa Newtonic
YouTube
EIU
 

Ինչպես է ծնվում գիրքը

 

"Ինչպես է ծնվում գիրքը" նախագիծը  հաղթող է ճանաչվել "Ռուսալ Արմենալ" ՓԲԸ-ի և ՄԱԶԾ-ի կողմից 2008 թվականի սեպտեմբերին հայտարարված  "10 լավագույն ծրագիր" մրցույթում և մեկնարկել է 2009 թվականի հունվարից:

Մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Երևանի 27 դպրոցներ, որոնց թվում և "Օհանյան" կրթահամալիրը, որը ներկայացավ "Ինչպես է ծնվում գիրքը"  նախագծով:

Ծրագրի առաջին փուլում աշակերտներն ուսումնասիրում էին բնական գիտությունները, համացանցից  և համապատասխան գրականությունից ձեռք բերում տեսական գիտելիքներ`   մետաղների  ֆիզիկական և քիմիական հատկությունների մասին:

Ծրագրի երկրորդ փուլը նշանավորվեց Մաքուր երկաթի և Մոլիբդենի

գործարան կատարած այցով:Անչափ հետաքրքիր այս նախագիծը հետապնդում էր ևս մեկ այլ  նպատակ. հայ մարդուց "անժամկետ" հեռացած գրքի` հայ մարդու անփոխարինելի բարեկամի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը:

Եվս մեկ կարևոր հանգամանք. բնական գիտությունների և այդ գիտությունները գործնականում կիրառող արդյունաբերության նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելու նպատակով կրթահամալիրի սաները որոշեցին գիրք հրատարակել: Որոշմանը հետևեց նրանց արկածներով լի պրպտումները կամ այլ   կերպ ասած` առաջին արդյունաբերական ճամփորդությունը     դեպի Երևանի Մաքուր երկաթի, ապա Մոլիբդենի և Ալյումինի գործարանները:

 

Աշակերտների տեսածը հրաշքի է նման, որին ականատես եղան Մոլիբդենի գործարանում, դա արտադրական ողջ համակարգի այն հատվածն էր, ուր բարձր ջերմաստիճանում հալեցրած երկաթը   հսկայական    կաթսաներից լցվում էր     ձևակաղապարների մեջ: Շողարձակող ու բոցկլտացող հեղուկը ընդհանուր մթության մեջ էր թողնում արտադրամասի մնացած հատվածը:

Իսկ բանվորները… Մեզ կախարդական թվացող այդ հեղուկը նրանց համար ասես սովորական մի փորձանյութ լիներ, որի  հետ "խաղում էին", լցնում, դատարկում, խառնում, սառեցնում…

 Որքան գեղեցիկ է այն, ինչ հաճախ նաև սարսափելի է…

 Մարմինս սարսռում է հրահեղուկի տեսքից,  ու թվում է` այն թափվում է ոչ այլուր, քան իրական անդրաշխարհ…

Անսովոր ջերմությունից ու փայլից կկոցում ես աչքերդ ու ապրում զարմանալի, անհասկանալի մի հիացում … Հրաշք է … Ահա թե ինչպիսին կարող է լինել հրաբուխը, որի գայթակղիչ գեղեցկությունը դիտողին ստիպում է քարանալ ու տիեզերքի ողջ անսահմանությունն ամբարել մի ակնթարթում…

"Ինչե˜ր տեսանք և սովորեցինք այսօր"-խոստովանում էին աշակերտները:

Աշակերտների համար չափազանց տպավորիչ էին ԵՊՀ    քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիայում կատարած  "Փարավոնի օձ", "Չայրվող թաշկինակ", "Քիմիական հրաբուխ", "Ջրային անտառ" փորձերը:

Մեր ձեռք բերած տեսական գիտելիքների մասին գիրք տպագրելու համար պիտի ծանոթանայինք հրատարակչական գործին: Դրանում մեզ սիրով աջակցեց "Ասողիկ" հրատարակչությունը: Աշակերտների համար տպագրատուն այցելելը և գրքի արարումը տեսնելը իրականացված երազանք է այսուհետ:Գունաբաժանման և գրքի ստեղծման մյուս աշխատանքները ևս դիտեցին: Զարմացան, երբ իմացան, որ բոլոր երանգներն ու նրբերանգները արվում էին չորս հիմնական գայթակղիչ գույներով` կարմիր, կապույտ, սև և դեղին:  

Տպավորությունն ու հավաքած նյութերը որքան ուզես: Մնում էր ավարտին հասցնել իրենց սեփական գրքի արարումը:

 "Մի գրքի պատմություն" գիրքը օհանյանցիների մտքի, երևակայության ու ուսումնասիրությունների արգասիքն է, որի համար նրանք խրախուսանքի արժանացան` ձեռք բերելով ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, ինչի համար խորին շնոհակալություն են հայտնում մրցույթի կազմակերպիչ-հովանավորներին:

Copyright © Ohanyan College, All rights reserved
Powered by developWay CJSC
Designed & developed by