
Միջմշակութային կամուրջ
ՌՈՒՍԱԼ ընկերությունը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի համագործակցությամբ Հայաստանում իրականացնում է <<10 դասարանական նախագիծ>> ծրագիրը, որն ուղղված է աջակցելու երեխաների և երիտասարդության հասարակական օգտակար նախաձեռնություններին: Հայտարարված մրցույթի շրջանակներում Երևանի դպրոցականները պատրաստել էին քառասուն նախագիծ, որոնք ներկայացվել էին Մանկական կոմիտեի քննարկմանը, որի կազմում ընդգրկված էին <<ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ>> գործարանի և ՄԱԶԾ-ի Երևանի գրասենյակի աշխատակիցների երեխաները: Երկրորդ փուլում հայտերը քննության է առել Փորձագիտական խորհուրդը`կազմված<<ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼԻ>>, ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Հայաստանի Կրթության և Գ
իտության նախարարության, Երևանի պետական համալսարանի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Արդյունքում ընտրվեցին և ֆինանսավորվեցին 10 լավագույն նախագիծ: Հաղթող ծրագրերը ներկայացվեցին հատուկ միջոցառման ընթացքում, որը տեղի ունեցավ 2008-ի հունվարի 30-ին Երևանի <<Գոլդեն Փալաս>> հյուրանոցում: Ողջունելով <<ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ>> գործարանի և ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունը, Հայաստանի Կրթության և Գիտության նախարար պ
րն. Լևոն Մկրտչյանը հայտարարեց. <<ՌՈՒՍԱԼ –ի փորձը սոցիալական պատասխանատվության վառ օրինակ է Հայաստանի տարածքում աշխատող մյուս ընկերությունների համար>>: Ըստ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ տկն. Կոնսուելո Վիդալի` <<10 դասարանական նախագիծ>> ծրագիրը օգնում է ոչ միայն դպրոցականներին, այլև մեծահասակներին գիտակցելու սոցիալական ակտիվության կարևորությունը և երեխաների դերը այն հարցերի լուծման գործում, որ վերաբերում են իրենց դպրոցական կյանքին և տեղի հանրությանն ամբողջությամբ:Ցանկալի կլիներ, որ տեղական ընկերությունները այսպիսի նախաձեռնությամբ հանդես գային, որը կկարևորեր դպրոցակաների դերը` իրենց հետաքրքրող հարցերի լուծման գործում: Մրցութային նախագծի թեման քննարկելիս` մենք`<<Օհանյան>> կրթահամալիրի 7-րդ դասարանցիներս, ներկայացրինք <<Միջմշակութային կամուրջ>> ծրագիրը, որի արդյունքում կանգ առանք իրենց ազգային կազմով, մշակույթով, կրոնով տարբերվող պետությունների հետազոտման վրա: Դրանց թվում ընտրեցինք` Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Հայաստանը:
|
|
Նյութերի հայթայթման համար շփումներ հաստատեցինք դեսպանությունների հետ: Դիվանագետները, ինչպես նաև Հայաստանի արարողակարգի վարչությունը, մեզ օգնեցին պետական դրոշների և օրհներգերի հարցում: Հատկապես ջերմ էին Իրանի դեսպանատան ներկայացուցիչները: Յուրաքանչյուր երկրի վերաբերյալ պատրաստեցինք տեսաֆիլմեր, որտեղ զետեղված էին այդ երկրի պետական խորհրդանիշները, օրհներգերը, պարերը, հուշարձանները, գիրը, գիտական ներուժը, գրականությունը, թանգարանները և այլն:
Հաջորդ փուլում մեր պատրաստած տեսաֆիլմերը ցուցադրեցինք Ավան վարչական տարածքի ութ դպրոցներում և պատմեցինք մեր հասակակիցներին այն ամենը, ինչն արդեն սովորել էինք:
Հաջորդը ազգային տարազների պատրաստման գործն էր, որի համար ձեռք բերեցինք կարի մեքենա: Այդ հարցում մեզ օգնեց Գեղեցիկ Արվեստների Ակադեմիան, որի ուսանողների օգնությամբ պատրաստեցինք տարազների էսքիզները: Մեր նախաձեռնությանը միանալու և համատեղ աշխատելու ցանկություն հայտնեցին Ավանի շատ դպրոցներ: Այդ կերպ մեզ հաջողվեց տարածել միջմշակութային հանդուրժողականություն:
Կամաց-կամաց մոտենում էինք եզրագծին, այն է` եզրափակիչ երեկոյին, որը տեղի ունեցավ Ավանի Մշակույթի տանը: Մշակույթի տան հանդիսությունների սրահում տեղադրել էինք յուրաքանչյուր երկիրը ներկայացնող ցուցավահանակ, դրոշ, աշակերտներից մեկը կրում էր մեր կարած տարազը, իսկ սեղաններին դրված էին կիրառական արվեստի գործեր և ազգային խոհանոցի կերակրատեսակներ:
Չմոռանանք նշել մեր հյուրերին` Իրանի, Ռուսատանի, Հնդկաստանի դեսպանությունների ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Ավան վարչական տարածքի ղեկավարներ, մի շարք բուհերի ռեկտորներ, ծնողներ, ուսուցիչներ և այդ տարածքում հայտնված պատահական մարդիկ:
Տպավորությունները աննկարագրելի էին:
Այսպիսով <<Միջմշակութային կամուրջը>> դարձավ ինքնագնահատման փորձ` սեփական ուժերի նկատմամբ, իհարկե, մեր մանկավարժական անձնակազմի և տնօրենության օգնությամբ: