Կրթության արդի պահանջները "Օհանյան" կրթահամալիրում
_Մենք այստեղ ժամանակ չունենք ավելորդ զրույցներով ժամանակը վատնելու,_կասի "Օհանյան" կրթահամալիրում աշխատող ամեն մի ուսուցիչ և չի սխալվի:
"Զարգացիր, որ զարգացնես" կարգախոսը այստեղ յուրաքանչյուրինն է, և միայն ինքնակրթությամբ ու ինքնազարգացմամբ չէ, որ զբաղվում է այստեղ ամեն մի ուսուցիչ:
"Աշխատել թիմով, օգնել միմյանց, եթե պետք է, նաև սովորեցնել ու աջակցել` հանուն ընդհանուր գործի, որի հաջողությունը յուրաքանչյուրիս հաջողությունն է",_տնօրենության առաջադեմ գաղափարների արձագանքն է այս պահանջը, որը գիտակցում և իրականացնում են աշխատակիցները: Գուցե այդ աշխատանքը գնահատվի թերի կամ անկատար, բայց յուրաքանչյուրն իր առջև խնդիր է տեսնում` առաջ ընթանալու և միասին ընթանալու խնդիր:
Ուզում եմ անդրադառնալ մասնվորապես հանգստյան օրերին նախորդող ուրբաթներին:
Այդ օրը"Օհանյան" կրթահամալիրի ուսուցիչները չեն շտապում. պատրաստվում են սեմինար պարապմունքների, և պետք է նշեմ, որ վերջերս դժգոհում են, երբ սեմինարավարն արագ է ամփոփում ասելիքը և կարճ ժամանակում ավարտում սեմինարը:
Ուսուցիչների մեծ մասը դասընթացներ վարելու փորձ չունի, բայց նրանցից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում դրան, իսկական աշակերտի պես նախապատրաստվում իր սեմինարին, կարդում, ուսումնասիրում, վերհիշում, որպեսզի ընկերներին որևէ նոր բան հաղորդի` ելնելով իր փորձից, իր ձեռքբերումներից կամ ձախողումներից: Եվ զարմանալի ու հաճելի է տեսնել, թե բազմաթիվ աշակերտների հետ լիարժեք դասեր վարող, բեղուն տարիների փորձ ունեցող ուսուցիչներն ինչպես են հուզվում ու կարմրում, երբ աշակերտական նստարաններին նստած են լինում իրենց գործընկերները:
Սեմինարներն ընթանում են արդեն որպես կասկած չհարուցող անհրաժեշտություն, և բոլորն էլ սպասում են հաջորդ ելույթներին, իրենց ընկերների հաղորդած նորություններին ու համատեղ քննարկումներին:
Թե ինչ է տալիս դա իրենց` ուսուցիչներին, կարող եք կարդալ հետադարձ կապի ապահովման համար նախատեսված "Նկատառումների թերթիկներում", որ լրացնում են յուրաքանչյուր սեմինարի ավարտից հետո և առաջարկություններ անում` ուղղված դասընթացի հետագա բարելավմանը:
Այս ամենի վերջնական նպատակը ուսուցչական կայուն կազմ ունենալն է, որը լիարժեք կկարողանա իրեն հանձնված սերնդի ապագան կերտել մարգարեի աչքերով:
_Դե ինչ, ես այնքան էլ ժամանակ չունեմ երկար գրելու, համոզված եմ` դուք էլ` կադալու: Ուրեմն` մենք կնախապատրաստվենք հաջորդ դասընթացին, իսկ դուք…
Սիրելի ընթերցող, ուսուցիչ կամ ծնող, հավանաբար Դուք էլ հրատապ ասելիքներ ունեք կամ ինչ-որ հարցերի պատասխաններ եք ուզում լսել. մուտքն ազատ է. կարող եք մասնակցել ուրբաթ օրերին ՙ"Օհանյան" կրթահամալիրում կազմակերպվող "Նոր մոտեցումներ" խորագրով դասընթացներին:
Live@edu ծրագրի կիրառումը կրթահամալիրում 2011
Հունվարի 27-ին տեղի ունեցավ հանդիպում Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի <<Գործընկերներ ուսման ոլորտում>> ծրագրի ղեկավար Քրիստինե Գյոնջյանի հետ: Հանդիպման նպատակն է ր Microsoft ընկերության կրթական ծրագրերի և Live@edu համակարգի ներկայացումը:
«Մարդու իրավունքներ ուսուցանելիս» ծրագիրը կրթահամալիրում 2010
Հատուկ ուշադրության արժանացնելով այն, որ մարդու իրավունքների ճանաչումն ու պաշտպանությունը էական են յուրաքանչյուր հասարակության մեջ՝ "Օհանյան" կրթահամալրի և «Սոցիես» փորձագիտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ վարժարանում իրականացվում է «Մարդու իրավունքներ ուսուցանելիս» կրթական և սոցիալական բարեփոխմանը միտված ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում մարդու իրավունքների շուրջ կրթության մատուցումն է միջին և ավագ դպրոցների աշակերտներին՝ խթանելով երկրում իրավական պետության կառուցումն ու ժողովրդավարացման գործընթացները, նպաստելով հայ հասարակության`որպես քաղաքացիական հասարակության, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը: Ծրագիրն ունի արժեքաստեղծ կրթական նշանակություն և հայ հասարակության դպրոցում մարդու իրավունքների շուրջ նախասիրական կրթության իրականացման ինքնատիպ փորձ է:>>>>
Ծրագրի շուրջ մանրամասների տեղեկանալու համար կարող եք կապվել ծրագրի պատասխանատու Սոնա Բալասանյանին էլ. հասցեով՝ sona.balasanyan@yahoo.com:
√Գնահատման համակարգ 2010
√Բառօգտագործման սկզբունքները 2010
√Թեորոմ եռանկյան անկյունների գումարի վերաբերյալ 2010
√Ձմեռ 2010
√Գործնական գրություններ 2010
Խորհուրդներ առաջին դասարանի ծնողներին
Սատարեք երեխայի` դպրոցական դառնալու ձգտումը: Ձեր անկեղծ հետաքրքրվածությունը նրա դպրոցական գործերին ու հոգսերին, Ձեր լուրջ վերաբերմունքը նրա առաջին հաջողություններին եւ հնարավոր դժվարություն ներին կօգնեն Ձեր երեխային ինքնահաստատվելու եւ կհաստատեն նրա նոր կարգա վիճակի եւ գործունեության կարեւորությունը:Ավելին>>