Category Archives: event

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ

«Հավերժի ճամփորդն եմ ես,  որը,  դարերի խորքից եկած,

դեպի դարերն է գնում,   և որի երթը վերջ ու վախճան  չունի,

 քանի  դեռ գեթ  մի հայ է ապրում այս հողագնդում,

այս հավերժական  արևի ներքո …»:

Փառատոնի նպատակներն են՝

  •  ճանաչել  մեր հայրենիքը,
  • գնահատել մեր փառավոր անցյալը, մեր նախնիների ստեղծած ու մեզ փոխանցված անգնահատելի ժառանգությունը,
  • ուսումնասիրել մեր պատմությունն  ու մշակույթը,
  • իմանալ՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

Փառատոնին մասնակցում են՝

  • անհատներ,
  • կրթական հաստատություններ,
  • մշակութային կենտրոններ:

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ձեռնարկը հասցեագրված է ուսուցիչներին, ծնողներին և ոչ միայն…

Ձեռնարկի հեղինակ` Սուսաննա Սամվելի Օհանյան
Նկարչական ձևավորումը` Դավիթ Ռոբերտի Սահակյանց

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ձեռնարկը կներկայացվի 31.05.17-ին` ժամը 10:00-12:00-ը կայանալիք Գիտության փառատոնի ընթացքում:

Ձեռնարկը նախատեսված է ինչպես ԳԻՏՈՒԹՅՈՒՆ առարկան դասավանդող ուսուցիչների, այնպես էլ ծնողների համար:
Այսօր արդեն ուսուցման նոր եղանակները սովորողին հնարավորություն են ընձեռում դպրոցին զուգահեռ` նաև տանը, ծնողի վերահսկողությամբ և ինքնուրույնաբար իրականացնել ուսուցման գործառույթներ, որոնք մեծացնում են ծնողի` որպես տնային մանկավարժի դերը: Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև նրանց համար, ովքեր հետաքրքրվում են բնական գիտություններով, ցանկանում են փորձարարական ճանապարհով բացահայտել բնության երևույթները, հասկանալ մեր շուրջը կատարվող հրաշք-երևույթների գիտական հիմքերը:

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՄՍՅԱԿ

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի և ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի կողմից կազմակերպվող Գիտության միամսյակի շրջանակներում

Մայիսի 31-ին՝ ժամը 10:00-12:00-ին, ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում տեղի կունենա Գիտության ամենամյա փառատոն` իբրև գիտական միամսյակի ամփոփում:

Արդեն ավանդույթ դարձած և ամենամյա բնույթ կրող վեցերորդ Գիտության փառատոնը կազմակերպվում է կրթահամալիրի հիմնադրման 20-ամյակի շրջանակներում` զուգակցված ներկայացնելով STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) բաղկացուցիչ առարկաները:

Փառատոնի ընթացքում.

1.Կներկայացվի նախադեպը չունեցող ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ ձեռնարկը՝ ուղղված ուսուցիչներին, ծնողներին և … ոչ միայն…

2. Տեղի կունենա ֆեյսբուքյան Գիտական մրցույթի ամփոփում և նվերների հանձնում

3. ԿԿազմակերպվի ներկայացված գիտական աշխատանքների, արվեստի նմուշների, ինքնաստեղծ սարքերի և իրերի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ_ՎԱՃԱՌՔ
Այս իրավունքից կօգտվի Գիտության փառատոնի յուրաքանչյուր մասնակից, ով ներկայացնում է իր սեփական աշխատանքը՝ գիտության, արվեստի, ինժեներիայի, նկարչության կամ տեխնոլոգիայի բնագավառում:

ՓԱՌԱՏՈՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Փառատոնը հնարավորություն է տալիս գիտության սիրահարներին, գիտությամբ զբաղվողներին կամ պարզապես հետաքրքրվողներին համախմբել մեկ հարթակում` միասին կիսելու գիտության հանդեպ սերն ու հետաքրքրվածությունը, միմյանց տեղեկացնելու տարբեր ոլորտների գործունեության և հետագա պլանների մասին:

Միջոցառումը հասանելի է դարձնում գիտությունը, ընդգծում գիտության դերը առօրյա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացնում հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորությունների շուրջ:

Գիտության փառատոնին մասնակցությունը բաց է, ընկերական: Այն մեծ հնարավորություն է կիսելու գիտելիքները միմյանց հետ, համագործակցություններ կնքելու և մեծացնելու հասարակության տեղեկատվությունը գիտության խնդիրներին:

Փառատոնին մասնակցել կարող են բոլորը` անկախ մասնագիտությունից, տարիքից, ազգությունից, զբաղվածությունից՝

թե՛ իբրև այցելու, որի համար պարզապես անհրաժեշտ է նշված ժամերին ներկայանալ նշված վայրը,

թե՛ իբրև համագործակից՝ ամրագրելով տաղավար և ներկայացնելով սեփական աշխատանքը:

Կարող եք գրանցվել կամ ամրագրել տաղավար ` զանգահարելով 61 76 83, 077 07 02 05 հեռախոսահամարներին, գրելով admin@ohanyan.eiu.am էլեկտրոնային հասցեին կամ գրանցվելով հետևյալ հղումով.
https://docs.google.com/forms/d/1jNEzze2lWiqjl0nBceDh_951kGImAxVmZiToaz-HiXc/edit

Facebook IconԿրթական հարթակ