eTwinning

«Իթվինինգ» ծրագրի ամփոփիչ համաժողովը

2017թ․ դեկտեմբերի 26-ին «Էլիտ Պլազա» բիզնես համալիրում կայացավ Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Որակի ազգային մրցանակաբաշխության արարողությունը։ Հավաստագրեր և մրցանակներ հանձնվեցին 2017թ․ ընթացքում լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին։

Առաջատարների շարքում է ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը՝ Իթվինինգի հետ հնգամյա համագործակցության արդյունքում ունեցած իր բացառիկ նախագծերով, ինչպես Որակի ազգային, այնպես էլ Որակի եվրոպական հավաստագրերով, պատվոգրերով ու խրախուսական մրցանակներով:

Շնորհակալություն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին և «Իթվինինգ Պլյուս» ծրագրի հայաստանյան «Աջակցող գործընկեր գործակալությանը»՝ կրթական այս հրաշալի հարթակը ստեղծելու և հետևողականորեն զարգացնելու համար:

Որակի Եվրոպական հավաստագրեր

Image may contain: text

Հարգելի գործընկերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ շնորհվել են 2016-17թթ․ Որակի Եվրոպական հավաստագրերը։
Ընդհանուր առմամբ ունենք 30 Եվրոպական հավաստագրեր, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հավաստագիր ստացող ուսուցիչներին և դպրոցներին։

Որակի նոր, խոսուն վկաներ. որակի հավաստագրեր Իթվինինգի շրջանակներում…

No automatic alt text available.

Image may contain: text

 

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի մանկավարժները գերազանցում են մեկը մյուսին, բայց, որ ամենակարևորն է, ոչ թե մրցակցելով, այլ համագործակցելով, միմյանց օգնելով, իմացածն ու սովորածը փոխանցելով…

Այս անգամ շնորհավորում ենք տարրական օղակի դասվար Մերի Ներսիսյանին՝ մաղթելով ավելի մեծ հաջողություններ:

Միջազգային եռօրյա կոնֆերանս Աղվերանում Իթվինինգ ծրագրի շրջանակներում…

Image may contain: one or more people, people standing and indoor

Իր հնգամյա գործունեության շրջանակներում բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ ունեցող ծրագիրը շարունակում է անդամագրել, վերապատրաստել և Իթվինինգ հարթակում ընդգրկել նոր մանկավարժների:

Կոնֆերանսը միտված էր նոր նախագծերի ստեղծմանը և համագործակցությունների ձևավորմանը հայ և այլազգի մասնագետների միջև: Եվ ուրախալի է փաստել, որ միայն մեկ օրվա ընթացքում հիմնադրվեցին ու ծնունդ առան ևս տասներեք նորարար նախագծեր,որոնց առաջիկա ուստարվա ընթացքում կմասնակցեն մի քանի տասնյակ ուսուցիչներ և բազմաթիվ աշակերտներ:

Մնում է հաջողություն մաղթել նախագծերի իրականացման ընթացքին…

 

Իրականացված նախագծեր

Image may contain: 1 person, standing

 

Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին նվիրված համաժողովի ընթացքում առաջատար կազմակերպությունները ներկայացրեցին իրենց փորձն ու ձեռքբերումները:

Եվ որպես Իթվինինգի գործունեության մեկնարկի առաջին իսկ օրվանից համագործակից կազմակերպության` ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի ներկայացուցիչ` Սոնա Միսկարյանը լուսաբանեց այն աշխատանքներն ու մեթոդները, որոնցով կրթահամալիրը հասել է ակնառու հաջողությունների:

Նա իր խոսքում մասնավորապես նշեց, որ 2017թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված իթվինինգյան հարյուրավոր նախագծերից 43-ն արժանացել են Որակի ազգային հավաստագրի, որոնցից յոթի հեղինակները ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի մանկավարժներն են: Իսկ Որակի եվրոպական հավաստագրի արժանացած 20 հայաստանյան նախագծերից վեցը նորից իրականացվել են ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում:

Իրականացված նախագծերն արդյունք են մանկավարժների ստեղծագործական աշխատանքի, թիմային ոգու, հաղորդակցման, առաջնորդության և այլ հմտությունների, իսկ արդյունքում շահում են աշակերտները` ձեռք բերելով նոր գիտելիքներ ու հմտություններ, աշխատելով բազմամշակութային հանդուրժողականության ու փոխըմբռնման մթնոլորտում:

Image may contain: 2 people, indoor

Մայիսի 16-17-ը կայացած Իթվինինգի ամփոփիչ համաժողով

Image may contain: 1 person, indoor

Մայիսի 16-17-ը կայացած Իթվինինգի ամփոփիչ համաժողովի ընթացքում ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը վարեց ինտերակտիվ թրեյնինգ` «Ինչպես մոտիվացնել ուսուցիչներին» թեմայով:

Սոնա Մանուկյանը վերջերս է ընտրվել Իթվինինգի հայաստանյան դեսպան (ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում արդեն երկրորդ դեսպանը Իթվինինգի շրջանակներում), բազմիցս մասնակցել է միջազգային սեմինարների և իրականացրել հետաքրքիր ու արդյունավետ նախագծեր:

Նա նաև ներկայացրեց իր իթվինինգյան նախագիծը, որն արժանացել էր Որակի եվրոպական հավաստագրի:

Իթվինինգ հարթակի, կատարվող և նախագծվող աշխատանքների ու ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ` այցելելով eTwinningArmenia ֆեյսբուքյան էջ.

https://web.facebook.com/eTwinningArmenia/…

Image may contain: 1 person, smiling, standing

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Համաժողովին ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի ներկայացուցիչները

Մայիսի 16-17-ին տեղի ունեցավ համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։

Համաժողովին մասնակցում էին նաև ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի ներկայացուցիչները, ովքեր Իթվինինգ հարթակի ակտիվ անդամներ են. այս տարիների ընթացքում նրանք իրականացրել են մի շարք նախագծեր, որոնցից շատերն արժանացել են հատուկ հավաստագրերի, մասնակցել են ՀՀ-ում և արտերկրում կազմակերպվող սեմինարներին, եղել վեբինարների և թրեյնինգների ակտիվ մասնակիցներ, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարել նման միջոցառումներ:

Համաժողովին ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ:

Լ.Մկրտչյանը պատվոգրեր հանձնեց Իթվինինգ հարթակում ակտիվ և արդյունավետորեն աշխատող ուսումնական հաստատություններին, այդ թվում` ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրին, որն Իթվինինգին միացել է ծրագրի գործունեության հենց առաջին օրերից` նրա հետ միասին անցնելով հնգամյա ճանապարհ, հաղթահարելով դժվարությունները և ունենալով մեծ ձեռքբերումներ:

 Image may contain: 5 people, people smiling, people standing and indoorImage may contain: 8 people, people smiling, people standing

Համաժողով

Մայիսի 16-17-ին տեղի ունեցավ համաժողով` նվիրված Հայաստանում Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի գործունեության 5-ամյակին։ Համաժողովին մասնակցեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրին մասնակից ՀՀ ուսհաստատությունների, Լեհաստանի Էրազմուսպլյուսի և Իթվինինգի ազգային գրասենյակների և Իթվինինգի Կենտրոնական աջակցման ծառայության ներկայացուցիչներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ ներկայումս խիստ կարևորվում է էլեկտրոնային կրթությունը, որի ձևաչափի մեջ առկա է ակնառու հաջողություն:

Լևոն Մկրտչյանը պատվոգրեր հանձնեց Իթվինինգ հարթակում ակտիվ և արդյունավետորեն աշխատող ուսումնական հաստատություններին, այդ թվում` ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրին, որն Իթվինինգին միացել է ծրագրի գործունեության հենց առաջին օրերից` նրա հետ միասին անցնելով հնգամյա ճանապարհ, հաղթահարելով դժվարությունները և ունենալով մեծ ձեռքբերումներ:

 Image may contain: text

Իթվինինգ սեմինար պարապմունքներ

 

ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրը հյուրընկալեց Իթվինինգ համայնքի անդամներին` կազմակերպելով սեմինար պարապմունքներ:

Սեմինարների նպատակը Իթվինինգի նախագծերին մասնակից ուսուցիչների խնդիրները վեր հանելն ու դրանց լուծումներ տալն էր, ինչպես նաև նոր ընդգրկված անդամներին հարթակի աշխատանքներին ծանոթացնելը:

Սեմինարները վարեցին ԻԹՎԻՆԻՆԳ նախագծի համակարգող Վահե Երիցյանը և ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը:

Image may contain: 8 people, people sitting, table and indoor

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ…

21.12.16-ին տեղի ունեցավ Եվրոպական դպրոցների Իթվինինգ ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ներկայացվել է ծրագրի ընթացքը, մասնավորապես 2016թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև նախանշվել են 2017-18 թվականների զարգացման հիմնական ուղղությունները։ Համաժողովի ընթացքում տեղի ունեցած Որակի ազգային մրցանակաբաշխության արարողության ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից հավաստագրեր և մրցանակներ են հանձնվել 2016թ․ ընթացքում Իթվինինգ ծրագրին լավագույն մասնակցություն ունեցած ուսուցիչներին և դպրոցներին։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսք է ասել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

«Հայաստանի դպրոցների մասնակցությունը Իթվինինգ ծրագրին նպաստում է դպրոցական համագործակցության ընդլայնմանը, ուսուցիչների և աշակերտների օտար լեզուների իմացությանը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը, նոր և ստեղծագործական մեթոդներով կրթության իրականացմանը»,- նշել է Ա. Պողոսյանը:

eTwinning –ը եվրոպական դպրոցների էլեկտրոնային համագործակցության համայնք է, որտեղ մասնակից երկրների ուսուցիչները և սովորողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով կարող են գրանցվել և օգտվել Իթվինինգի առցանց գործիքներից, վիրտուալ միջավայրում հանդիպել միմյանց, իրականացնել գաղափարների և առաջավոր փորձի փոխանակում, ձեռք բերել թիմային աշխատանքի հմտություններ, զարգացնել օտար լեզուների և համակարգչային գիտելիքների իմացությունը, իրականացնել ուսումնական և այլ կրթական առցանց ծրագրեր։

Մրցանակակիր դպրոցներն են.
Խրախուսական մրցանակներ
1.Վանաձորի թիվ 19 հիմն. դպրոց
2.«Բյուրակն» կրթահամալիր
3.«Օհանյան» կրթահամալիր

Մրցանակակիր ուսուցիչներն են.
3–րդ մրցանակակիր՝ Սոնա Մանուկյան, «Օհանյան» կրթահամալիր
2–րդ մրցանակակիր՝ Լիանա Կարապետյան, Վանաձորի թիվ 4 հիմն. դպրոց
1–ին մրցանակակիր՝ Հերմինե Հայրոյան, Սուրենավանի միջնակարգ դպրոց

Սիրով շնորհավորում ենք մեր մրցանակակիրներին:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՐԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԻԹՎԻՆԻՆԳ ՀԱՐԹԱԿՈՒՄ…

Իթվինինգ հարթակում ալյևս հմուտ են մեր ուսուցիչներն ու աշակերտները. իրականացման փուլում են գտնվում միաժամանակ մի քանի նախագծեր, որոնց հաճախ ընդգրկված են լինում մևնույն աշակերտները կամ ուսուցիչները: Ներկայացնելով սեփական աշխատանքները և ուսումնասիրելով արտասահմանյան գորընկերների փորձը՝ մեր մասնակիցները դառնում են ավելի մրցունակ. ձեռք են բերում նոր գիտելիքներ, ընդլայնում մտահորիզոնը, զարգացնում լեզվամտածողությունը, ինչպես նաև նախագծեր կազմելու և իրականացնելու հմտությունները:

Այժմ վայելում ենք այս ամենի հերթական և սպասված արդյունքը. նոր նվաճումներ Իթվինինգ հարթակում. լավագույն նախագծերն արժանացել են Եվրոպական հավաստագրերի:

Սիրով և հպարտությամբ շնորհավորում ենք ձեռքբերումների հեղինակներին՝ Մարիա Լիսիցինային և Սոնա Մանուկյանին, ինչպես նաև մասնակից բոլոր աշակերտներին…

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որպես ԻթվինինգՊլյուս Հայաստան ծրագրին աջակցող գործընկեր կազմակերպություն, 2016թ․ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը Աղվերանում կազմակերպեց միջազգային սեմինար հայ և օտարերկրացի մանկավարժների համար:

Սեմինարի նպատակն էր Իթվինինգ ծրագրում գրանցված նոր մանկավարժներին փոխանցել արդեն ձեռքբերված փորձը, ճանաչել և միմյանց հաղորդել համագործակից բազմազգ մանկավարժների մշակութային և կրթական առանձնահատկությունները, նախաձեռնել և ստեղծել նոր նախագծեր:

Սեմինարին մասնակցում էին նաև «Օհանյան» կրթահամալիրի մանկավարժներ Սոնա Մանուկյանը, որը հրաժեշտի ընթրիքի ընթացքում վարում էր հետաքրքիր ժամանցային խաղեր, և Սյուզի Կարապետյանը, որը սեմինարին մասնակցում էր որպես Իթվինինգ հարթակի նորակոչ անդամ:

Հաջողություն մեր ուսուցիչներին…

14657383_1299681690066117_7053077295142544928_n

ԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

«Օհանյան» կրթահամալիրի սաների կողմից իրականացված InterLand նախագիծը արժանացել է Ազգային որակի հավաստագրի:

Որակի հավաստագրի են արժանացել նաև նախագծին մասնակցող աշակերտները:

Նախագիծը հիմնադրել և ղեկավարել է Մարիա Լիսիցինան:

Շնորհավորում ենք նախագիծն իրականացնող թիմի անդամներին` մաղթելով ավելի մեծ ձեռքբերումներ:

14520475_1295886717112281_1305154296776219033_n

ԻԹՎԻՆԻՆԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ…

Ամառային վերապատրաստումները երաշխիքն են նոր ուսումնական տարվա արդյունավետ ընթացքի…

«Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներն ակտիվ են հատկապես ԻԹՎԻՆԻՆԳ հարթակում, իսկ ԻԹՎԻՆԻՆԳԻ հայաստանյան դեսպան, «Օհանյան» կրթահամալիրի ինֆորմատիկայի մասնագետ Մարիա Լիսիցինան օրերս մասնակցեց Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած կոնտակտ-սեմինարին և իթվինինգյան նոր նախագծերի ստեղծմանը:

30.06.16-3.07.16-ին տեղի ունեցած եռօրյա սեմինարի ընթացքում մասնակիցները կատարեցին փորձի, գաղափարներ ի և մտքերի փոխանակում, քննարկեցին արդեն իսկ հաջողված նախագծերը՝ որպես օրինակելի նախատիպեր, այնուհետև մասնակից դեսպանները և ուսուցիչները ավելի սերտ շփման և համագործակցության արդյունքում գտան համախոհներ, որոնց հետ ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ կիրականացնեն սեփական նախագծերը:

Կոնտակտ-սեմինարի արդյունքում ծնվեցին նաև նոր նախագծեր, որոնց իրականացումը պահանջում է նոր մոտեցումներ ու մեթոդներ, իսկ արդյունավետությունը երաշխավորվում է արդեն իսկ ձեռք բերված հմտություններով ու գիտելիքներով:

Կրթահամալիրի ուսուցիչներին և աշակերտներին 2016-17 ուսումնական տարվա շեմին սպասում են նորանոր մարտահրավերներ ու ձեռքբերումներ նախագծահենք ուսուցման ճանապարհին:

Facebook IconԿրթական հարթակ