STEAM ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ

STEAM ամառային դպրոցն իր դռներն է բացում ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրի հարկի տակ:

Դպրոցի ինտերակտիվ ուսուցողական ժամերը կկազմակերպվեն STEAM ծրագրի բաղկացուցիչ և միմյանց ներդաշնակորեն զուգակցված առարկաների ընդգրկմամբ. այն է`
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
ԻՆԺԵՆԵՐԻԱ
ԱՐՎԵՍՏ
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Գիտությունը կուսումնասիրեն հրաշալի և կախարդական գիտափորձերի միջոցով, կստեղծեն սեփական ջրապտույտն ու հրաբուխը, կհիանան իրենց իսկ ստեղծած ծիածանի գունային նրբերանգներով…

Տեխնոլոգիայի պարապմունքների ընթացքում կսովորեն պատրաստել ջրաշուշաններ, որոնք կախարդական փայտիկի մի հպումով կբացվեն ջրում, կպատրաստեն հրթիռ` ամենասովորական խցանից, և գունեղ բացիկներ, մրգեր ու տիկնիկներ` թղթի թափոնից…

Ինժեներիա առարկայի շրջանակներում կկառուցեն կամուրջներ, կնախագծեն ինքնաթիռներ, կպատրաստեն ինքնագնաց ու բեռնատար, և բոլորը` սեփական ձեռքերով…

Արվեստը կուսումնասիրեն իբրև արվեստագետներ` նյութերի հատկություններն ուսումնասիրելուց հետո դրանք օգտագործելով` կպատրաստեն կոլաժներ, կգունավորեն մոմակալներ ու բաժակներ. կարարեն ձեռքերով, մտքով ու հոգով…

Իսկ մաթեմատիկան, ինչպես կարծում են մաթեմատիկոսները, բոլոր գիտությունների թագուհին է, և ամառային դպրոցի սաներն, անշուշտ, կկազմակերպեն մրցույթներ, կլուծեն գլուխկոտրուկներ, հետաքրքրաշարժ խնդիրներ…

Այսպիսով`
Ամառային կախարդական գիտական դպրոցը կգործի ամեն օր՝ ժամը 10:00-17:00-ը` բացի շաբաթ և կիրակի օրերից:

Տարրական, միջին և ավագ օղակների սաների համար կգործեն առանձին խմբեր:

Պարապմունքները կընդմիջվեն նախաճաշի, ճաշի և ետճաշիկի ժամերով:

Գրանցվելու կամ մանրամասներ ճշտելու համար կարող եք.
այցելել կրթահամալիր,
գրել admin@ohanyan.eiu.am էլեկտրոնային հասցեին,
զանգահարել 61-76-83, 077-07-02-05 հեռախոսահամարներին:

Կրթահամալիրի հասցեն.
Ավան, Իսահակյան 5/6

Facebook IconԿրթական հարթակ